ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 482.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.28 դրամ (աճել է 2.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.25 դրամ (աճել է 7.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.02 դրամ (աճել է 0.10 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  281.71 դրամ, ոսկի՝  26,845.78 դրամ, պլատին՝ 12,890.81 դրամ: