ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար է նշանակվել սենատոր Իգոր Ղահրամանյանը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

«Իգոր Նիկոլայեւիչ Ղահրամանյանին նշանակել ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար»,- նշված է փաստաթղթում:

Ղահրամանյանը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել է Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնը: