ԱՄՆ-ում խաղաղ ցույցերը ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ «հասկանալի եւ ավելի քան օրինական են»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյքո Մաասը՝ հավելելով, որ մտածում է Ֆլոյդի ընկերների եւ ընտանիքի մասին, ով «մահացավ սարսափելի եւ ցնցող հանգամանքներում», փոխանցում է AP-ն:

Ըստ նրա՝ խաղաղ բողոքները միշտ պետք է լուծվեն: Նա հավելել է, որ «խաղաղ բողոքի ցույցը, որին մենք ականատես ենք Միացյալ Նահանգներում՝ բազմաթիվ հուզիչ ժեստերով, այդ թվում՝ ամերիկյան ոստիկանության կողմից, հասկանալի եւ ավելի քան օրինական է»:

«Ես միայն հույս ունեմ, որ խաղաղ բողոքի ցույցերը բռնության չեն հանգեցնի եւ չեն ազդի Միացյալ Նահանգների վրա»: Մաասը նաեւ շեշտել է, որ լրագրողները պետք է իրենց աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան՝ առանց վտանգելու իրենց անվտանգությունը եւ քննադատել  է բռնությունը նրանց դեմ: