«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը եւ գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետեւանքն է այս արտահոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան «Զնդան» էջում հրապարակված՝ հայաստանում կորոնավիրուսով մահացածների տվյալներին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաեւ մահացածների հարազատներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը եւ գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետեւանքն է այս արտահոսքը»։