Ֆեյսբուքյան օգտատերը գրում է, որ իր ընկերոջ եւ իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, ընկերն ունի երկկողմանի թոքաբորբ, շնչահեղձ է լինում, սակայն շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս։

«Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց եւ փրկեն կյանքը: COVID 19 տեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ եւ հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու եւ չի կարողանում շնչել: Կինը եւ երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժ հաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր, կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց:

Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին - փրկեք մեր ընկերոջ կյանքը՝ ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ!!!

Գեորգիի հեռախոսի համարն է ՝ (091) 41-60-54:

Խնդրում եմ բոլորին՝ տարածեք այս խնդրանքը, փրկենք մարդու կյանքը»,- գրել է նա։