Զինծառայողների կեցության պայմաններին, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիրքերի ավագները զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության եւ բարոյահոգեբանական վիճակի մասին, ներկայացրել են կատարված ինժեներական աշխատանքները: