Սպայական կազմի տեսական եւ գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով հունիսի 1-ից 2-ը 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ եւ զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին: Պլանավորվել են հարձակողական մարտի ժամանակ զորամասերի եւ ստորաբաժանումների գործողությունները, նախանշվել բացազատվող հրամանատարական կետերը եւ հարձակման հիմնական ուղղությունները: