Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ բողոքի ցույցերն ընդգծում են «ոստիկանության բռնությունը գունավոր մարդկանց դեմ եւ պատմական անհավասարությունն առողջության, կրթության եւ աշխատանքի հասանելիության հարցում»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, փոխանցում է Reuters- ը:

Նա նշել է, որ COVID-19 համավարակն «ավերիչ ազդեցություն» ունեցավ աֆրիկյան ծագման մարդկանց եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա Բրազիլիայում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում՝ կոչ անելով բարելավել թեստերի եւ բժշկական սպասարկման հասանելիությունը ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունների համար:

«Այս վիրուսը բացահայտում է էնդեմիկ անհավասարությունը, որը չափազանց երկար ժամանակ անտեսվել է: Միացյալ Նահանգներում Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով առաջացած բողոքի ցույցերը ընդգծում են ոչ միայն ոստիկանության բռնությունը գունավոր մարդկանց, այլեւ անհավասարությունն առողջության, կրթության, աշխատանքի եւ էնդեմիկ ռասայական պատկանելիությա նկատմամբ»:

ԱՄՆ-ում առնվազն հինգ ոստիկան հրազենային վնասվածք է ստացել Ֆլոյդին մահվան կապակցությամբ մայիսի 25-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում են ոստիկանությունը եւ լրատվամիջոցները երկուշաբթի՝ ժամեր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կներգրավի զինվորականներին, եթե անկարգությունները շարունակվեն: