Հունիսի 2-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում գտնվող «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին (վարորդ` Ռուբեն Մ․ 46 տարեկան), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը (Հայկ Հ․, 43 տարեկան) հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: