Թուրքիայի իշխանությունները 118 մարդու՝ հիմնականում զինծառայողների եւ անվտանգության ուժերի աշխատակիցների կալանավորելու օրդեր են տվել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, ում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, փոխանցում է Ahval-ը:

Ստամբուլում ժանդարմերիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները անցկացնում են կասկածյալների ձերբակալության գործողություններ. նրանցից 94-ը ներկայումս զինվորական ծառայության մեջ են:

Ներկա պահին 35 նահանգներում ձերբակալվել են 72 կասկածյալներ:

Թուրքիայի իշխանությունները չհաջողված պետական հեղաշրջումից հետո մշտական բռնաճնշումներ են անցկացնում ընդդեմ Գյուլենի ենթադրյալ հետեւորդների: