Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Կորոնավիրուսի համավարակի այս դժվարին ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Հնդկաստանն աջակցում է Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում», - գրել է Մոդին Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտնել էր, որ իր ու իր ընտանիքի անդամների հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները դրական են: