Հայաստանն արդեն նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն, ես չեմ ուզում ասել՝ այս ամենն ինչի արդյունքն է, չեմ ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երեւի երկիրը հերմետիկ փակելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ կարելի է, պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Որևէ անձնական խնդիր չկա և ընդդիմությունը որևէ քաղաքական շահ չունի, յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Մենք բոլորս այստեղ նստած պետք է իսկապես լուծում գտնենք այս իրավիճակից, եթե իրավիճակը իսկապես չի դարձել անկառավարելի»,- նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանությունը բարեփոխելուն, պատգամավորը կարեւոր համարեց կրթական ծրագրեր իրականացնելը՝ նշելով, որ մենթալիտետի խնդիր կա եւ օրինակ բերելով, որ շատ ժամանակ ընտանեկան բռնությանը միհջամտած ոստիկանը իր հետ մասնավոր զրույցներում արդարացնում է բռնություն գործադրած ոստիկանին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարվում էր «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը։