Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռեւազյանին եւ նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։