Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը՝ ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելվում է թռիչքներ կատարել դեպի ԵՄ կամ որոնց նկատմամբ շահագործման սահմանափակումներ են մտցվել, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին:

Այսօրվա թարմացումից հետո Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակի մեջ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկման ոլորտում երկրի հնարավորույթունների գնահատումից հետ: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ վեց հայ ավիափոխադրողների մասնակցությամբ լսումներից հետո:

Բացի այդ, ցանկը համալրել են Կոնգոյում (Բրազավիլ), Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Ղրղզստանում, Լիբիայում, Նեպալում եւ Սիերա Լեոնեում արտոնագրված ավիափոխադրողները:

Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը հայտարարել է. «ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին եւ ցուցակում ընդգրկված երկրներին վերանայել եւ բարելավել թռիչքների իրենց ստանդարտները: Եվրամիության թռիչքների անվտանգության ցուցակի մեջ հայ փոխադրողներին ընդգրկելու մասին որոշումը կայացվել է թռիչքների անվտանգության հանձնաժողովի միաձայն կարծիքի հիման վրա: Հանձնաժողովը՝ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգության բարելավման համար»: