Շվեդիան հետաքննության կսկսի՝ կապված կորովիրուսի դեմ պայքարում ձեռնարկված միջոցների եւ արձագանքի հետ, հաղորդում է NYP-ը:

Երկրի վարչապետ Ստեֆան Լոֆվենը հայտարարել է, որ մինչեւ ամռան վերջ կձեւավորվի հանձնաժողով, որը կհետաքննքի դպրոցները, ռեստորանները եւ ձեռնարկությունները բաց թողնելու որոշումը: «Մենք պետք է ընդհանուր մոտեցում օգտագործենք»,-ասել է նա:

Սկանդինավյան երկիրը քննադատության է արժանացել կորոնավիրուսի դեմ պայքարում ճկուն մոտեցման համար:

Շվեդիայում պանդեմիայի ընթացքում ավելի քան 4000 քաղաքացի է մահացել, ինչը մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, քանի Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում, որոնք կոշտ սահմանափակումներ են մտցրել: