Ինդոնեզիայում երկու եղբայրներին մահապատիժ է սպառնում այսպես կոչված «պատվի սպանության» համար: Նրանք սպանել են իրենց հարազատ քրոջը՝ հարձակվելով նրա վրա մաչետեով եւ փայտով, քանի որ նրանց կարծիքով աղջիկը սեռական հարաբերություն է ունեցել զարմիկի հետ: Աղջիկը 16 տարեկան էր:

Մեղավոր ճանաչվելու դեպքում եղբայրներին մահապատիժ կսպառնա:

Հետաքննությունը ցույց է տվել, որ սպանությունը կատարվել է ընտանիքի պատիվը պահելու համար:

Այսպես կոչված «պատվի սպանությունները» տարածված են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի մի շարք երկրներում, սակայն հազվադեպ են հանդիպում Ինդոնեզիայում:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ տարեկան մոտ 5000 կին է սպանվում ընտանիքի անդամի կողմից «ամոթի» պատճառով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ինդոնեզիան երեխաների ամուսնությունների թվով աշխարհում 8-րդ տեղում է: