Նուբարաշենի հոգեբուժարանում երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ են, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական եւ բուժական բաժանմունքների աշխատակիցներ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այս պահի դրությամբ նրանցից որեւէ մեկը չի ջերմում, գանգատներ չունեն, չկան COVID-19-ին բնորոշ այլ ախտանշաններ, գտնվում են մշտական հսկողության ներքո։ Վարակված պացիենտներն առանձնացվել են առանձին տարածքում, ամբողջ հիվանդանոցի տարածքում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ»,- ասաց մամուլի խոսնակը։