Երեւանի բնակիչ Լուսինե Խաչատրյանը ահազանգում է, որ ոստիկանները ներխուժել են իր բնակարան եւ ապօրինի վտարում են փորձում իրականացնել։ 

«Մալաթիայի ոստիկանության բաժինը ներխուժել է Անդրանիկ 27, բն 16`ապօրինի վտարում իրականացնելու, անչափահաս երեխային սարսափի մեջ պահելով, չկա դատական ակտ վտարելու մասին, օգնեք կանխել ապօրինի գործողությունները, կա կասեցված վտարում և փաստաթուղթը, որը տեղադրել եմ, Մալաթիայի բաժինը որակում է որպես հին բոլոր կասեցումները և անցել է անօրինական գործողությունների, պատրաստվում է դուռը կոտրել և ներխուժել բնակարան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։