Առաջին անգամ տեսա մի մարդու, թեկուզ հոգեկան հիվանդի, որի երեխաները վարակվել են էս սարսափելի հիվանդությամբ, վիրուսակիրներ են հանդիսանում, և ընտանիքի հայրը, չգիտես ինչու, հանել է դիմակը և ժպիտը դեմքին խոսում է իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին։ Այս մասին այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար  Գուրգեն Եղիազարյանը։ 

«Սա լրջագույն հոգեկան  խնդիր ունի,  դուք հասկանո՞ւմ եք, թե մենք ում հետ գործ ունենք»,-հարցրել է Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան  ուղիղ եթերին, որտեղ վերջինս պատմում է իր ընտանիքի անդամների  կորոնավիրուսային հիվանդությամբ վարավելու մասին:

ԱԱ նախկին  փոխնախարարի խոսքով` «վաղը  վարչապետ Փաշինյանը նույն ժպիտը դեմքին` նույն սրիկայություններն  է անելու».

«Անցավ էդ ասֆալտ-մասֆալտին փռելը, էդ հիմարությունների շարքը, մի  քանի անգամ զգուշացրի էս հիմարին` մի արա էդ բաները, մարդկանց մի´ նսեմացրու կառավարության նիստերի ժամանակ, բայց  տհասին չհասավ ոչ մի բան: Այսինքն Հայաստանի հանրապետությունը քո պես տխմարին պիտի հանձնենք ու կողքի քաշվե՞նք, էս  ամեն ինչը պետք է վերջ ունենա»,- նշել է Գուրգեն Եղիազարյանը։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի՝   ծխախոտի  ապօրինի  արտահանման դեպքի մասին հայտարարություններին, ԱԱ նախկին փոխնախարարը նշել է, որ  ճիշտ է, դեռ Միքայել Մինասյանը չի ապացուցել իր ասածը, սակայն շուտով կապացուցի, բայց ինչ վերաբերվում է  Փաշինյանին, եթե վերջինս վստահ է, որ այդ հայտարարությունը սխալ է, ապա պարտավոր է հերքել և ոչ թե նեղանալ հանրության մեղադրանքներից` ասելով, թե չի պատասխանելու տվյալ թեմայով ոչ մի հարցի:

Գ․Եղիազարյանն ահազանգել է՝ երկիր ենք կորցնում․

«Ալիեւը խոսում է Երեւանի վրա հարձակվելու մասին, սա ծպտուն չի հանում, ծպտուն չի հանում ընդհանրապես, չի ասում, այ տղա, հո դու հիմար չես, դու քեզ ձեռք ես առնո՞ւմ։ Խոսում է իմ երկրի մայրաքաղաքից, ծպտուն չկա։ Այն ժամանակ, երբ պետք է խոսել՝ ծպտուն չի հանում, այն ժամանակ, երբ ասելու բան չկա՝ չես կարող կանգնեցնել», ասել է Գուրգեն Եղազարյանը։