Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին եւ ասուլիսներ անում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ

Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ երկու այլ պաշտոնյաների ելույթները։

Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին եւ այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։ Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում , իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին եւ բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։ Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին եւ ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը , բայց եւ պատասխանատվություն պահանջում ժողովրդից»։