10 000 բացահայտված վարակակիր մայիս ամսում, 100 000 վարակակիր հունիսի մեջ... Այս «փայլուն» հեռանկարը պարզ էր արդեն մարտի վերջին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Գարեգին Չուգասզյանը։

«Իսկ հիմա եկել է պատասխանատվությունից «ձեռքերը լվալու» և ֆեյսբուքյան անանուն լուսանկարներ հրապարակելու ժամանակը», գրել է Գարեգին Չուգասզյանը։

Րոպեներ անց Գ․Չուգասզյանը նոր գրառում է թողել՝ «Քնից արթնանալու ժամանակը» վերտառությամբ։

«Ամեն լավ սովորող բարձր դասարանցի հայ աշակերտ հեշտությամբ կարող էր հաշվել, որ վարակի տարածման մարտ-ապրիլյան վիճակագրության թվերը՝ Արտակարգ Միջոցներ չպլանավորելու պարագայում, երկու ամսում պայթելու են եւ 100 հազարների հասնող «հրդեհի» վերածվեն...

Ցավոք, նորից մոտենում է «հրշեջների» ժամանակը»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան սկսել էր իր էջում հրապարակել է լուսանկարներ զանգվածային միջոցառումներից եւ քաղաքացիների կուտակումներից, որտեղ խախտված են պարետի սահմանած հակահամաճարակային կանոնները։ Նա նույնիսկ վերահեռարձակել էր քաղաքացիներից մեկի տան բակից ուղիղ միացումը, որտեղ ընտանեկան միջոցառում է, որի մասնակիցները նստած են սեղանի շուրջ, նաեւ պարում են։ «Կարծես թե ուղիղ եթեր է»,- գրել էր վարչապետը։ Օգտատերերի արձագանքից հետո վարչապետը հեռացրել էր գրառումը եւ ուղիղ միացումը։

Ավելի ուշ վարչապետն էջից հեռացրել է նաեւ եւս մի քանի նմանատիպ ուղիղ միացումներ՝ տարբեր վայրերից։