Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, եւ այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձեւաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլեւս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձեւաչափով:

Համակարգ մուտք գործելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից։

Իսկ թե ինչպե՞ս հարթակի միջոցով ստանալ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք՝ կարող եք տեղեկանալ այս ուղեցույցից։