Կորոնավիրուսով վարակված՝ 6 օրական երեխայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«3 օր է արդեն, ինչ երեխան տեղափոխվել է «Մուրացան»,  շնչառական խնդիրներ չունի, բայց ունի թարախային օջախ, ջեմություն է ունեցել, բուժումն ընթացքի մեջ է»,- նշեց նա։