ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առաջնային ընտրություններում հաղթել է 4 նահանգներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով New York Times-ին:

Ռոդ Այլենդ նահանգում փրայմերիզին հավաքել են պատվիրակների, որոնք աջակցել են այս կամ այն թեկնածուի: Բայդենը ստացել է ընտրողների ձայների 63,4%-ը: Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հավաքել է ձայների 29,1%-ը:

Պարբերականի տվյալներով՝ Բայդենը հաղթանակ է տարել նաեւ Մերիլենդ նահանգում՝ ստանալով ձայների 85,3%-ը: Իսկ Սանդերսը ստացել է ձայների 5,6%-ը:

Երեքշաբթի փրայմերիզ է անցկացվել Ինդիանա, Մերիլենդ, Մոնտանա, Նյու Յորք, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ եւ Հարավային Դակոտ նահանգներում: Պարբերականի տեղեկություններով՝ Բայդենը հաղթել է նաեւ Ինդիանայում եւ Փենսիլվանիայում:

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որի ժամանակ, ինչպես ենթադրվում էր, Բայդենին հայտարարելու էին ԱՄՆ նախագահի թեկնածու, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այն կանցկացվի օգոստոսի 17-20-ին Միլուոկիում (Վիսկոնսին նահանգ):