ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունն ավելի քան 9 հազար մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ սեփական հաշվարկների հիման վրա:

Բողոքի ակցիայի մասնակիցների ամենամեծ թիվը ձերբակալվել է Լոս Անջելեսում՝ շուրջ 2.7 հազար մարդ, երկրորդ տեղում Նյու Յորքն է, որտեղ ձերբակալվել է մոտ 1.5 հազար մարդ: Մի քանի հարյուր ցուցարար ձերբակալվել է Դալասում եւ Հյուսթոնում (երկու քաղաքներն էլ տեղակայված են Տեխասում) եւ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա):

Այս թիվն ակնհայտորեն կաճի առաջիկա օրերին, քանի որ հանրահավաքներն ու անկարգությունները շարունակվում է: Միայն երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում մոտ 200 մարդ է ձերբակալվել: Ոստիկանության հետ բախումները սկսվեցին երեկոյան Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում: Անկարգությունների կանխման համար արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անկարգությունների դեմ պայքարին հաճախ միանում է ԱՄՆ ազգային գվարդիան, ներկայումս 28 նահանգում եւ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում ներգրավված է 20.4 հազար զինծառայող: Մոտ 40 քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ է հայտարարվել: