Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8,9 հազարով եւ կազմում է 207 615, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բուժում է ստանում 101 498 մարդ, ապաքինվել է 100 302 մարդ, մահացել 5815-ը (217-ը՝ մեկ օրում):

Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը: Երկրորդ տեղում է Թամիլնադ նահանգը, երրորդ տեղում՝ Դելին:

Հնդկաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել է մեկուսացման ռեժիմը երկարաձգելու մասին՝ մինչեւ հունիսի 30-ը: Հուլիսին կբացվեն դպրոցները, ուսումնական հաստատությունները: Սահմանափակումների չեղարկման երրորդ փուլում կվերսկսվեն միջազգային չվերթները, մետրոյի, կինոսրահների, լողավազանների, թատրոնների, սրճարանների աշխատանքը: