Այս իրավիճակը մեզ համար նաեւ հնարավորություն է փոխվելու եւ իրոք օրենքի երկիր լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:

«Ապօրինությունն էնքան խորն է մտած մեր մեջ... դա պետք է հանենք մեր միջից կորոնավիրուսի հետ:

Մտածողությունը, որ նա, ով կարգը չի պահում, ինքը ավելի բարձր սորտի մարդ ա, ենթագիտակցորեն մտնում է: Այսինքն ով այդ վանդակի մեջ կանգնել է, նա երկրորդ սորտի մարդ է, ով վանդակից դուրս եկավ, իրար գլխի լցվեց, նա բարձր է: Ով ավելի շուտ հերթն առաջ կանցնի, քան պետք է անցներ, դա է բարձր սորտը: Ժողովուրդ ջան, խնդրում եմ, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է»,-ընդգծեց Փաշինյանը: