Սմարթֆոնի` ջրի մեջ ընկնելն ամենատարածված խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են ժամանակակից գաջեթների տերերը, փոխանցում է Planet-Today-ը:

Եթե ​​ավեի վաղ ջրի հետ շփման ժամանակ հեռախոսը պարզապես կարող էր դադարեցնել աշխատանքը, այժմ մասնագետները որոշ մեթոդներ են մշակել, որոնք կօգնեն պահպանել դեվայսը:

Փորձագետները կարծում են, որ պետք է արագ դուրս բերել սմարթֆոնը ջրից, այնուհետեւ հանել մարտկոցը: Դա թույլ կտա նվազենել սարքին հասցված վնասը խոնավության ներթափանցումից: Կարելի է նաեւ հեռախոսը բրնձի կամ աղի մեջ դնել, որոնք կօգնեն հեռացնել ավելորդ խոնավությունը եւ կանխել քայքայման գործընթացները: Կոռոզիայի հետ կապված խնդիրները լուծելու համար կօգնի FLUID 101/200 քիմիական միջոցը, որը կարել է ցանել պլատայի վրա: Ոչ մի դեպքում պետք չէ գաջեթը սառնարանը դնել, դա միայն կվատթարացնի հետեւանքները:

Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի մասնագետները վստահ են, որ պետք չէ ժամանակ ծախսել սարքի դեալների չորացման վրա, քանի որ դրա վրա կարող է բացասաբար ազդել ակտիվ լարումը ներքին էլեկտրական սխեմայի վրա: Ուստի ցանկալի է առանց հապաղելու հեռախոսը տանել սպասարկման կենտրոն: Կարեւոր է հիշել, որ միկրոսխեմաներում խոնավության ազդեցության տակ կարող է տարրերի օքսիդացում եւ կարճ միացում տեղի ունենալ: