Մեր բնակչության 90 տոկոսը եւ գյուղացինությունը հատկապես սուբսիդիայի իրավունքի զոհեր են: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ բագրատյանը:

«Այսինքն երաշխավորել են վարկեր, որը մեր ազգային մենթալիտետի հետ է կապված, եւ հիմա պատասխանատվություն են կրում դրա համար: Հասկանալի է, որ այո, ուղիղ մեկը երաշխավորինն է, բայց հասկանալի չէ, թե արդյոք մենք մեր ժողովրդին պե՞տք է ազատենք այսպիսի պատասխանատվությունից, այսինքն տանք օրենքի ուժով հնարավորություն նման պատասխանատվությունից ազատվելու համար:

Մենք նաեւ բազմիցս նշել ենք, որ բանկերը պետք է արտոնյալ պայմաններ ստեղծեն, նույնիսկ որոշ մասին տոկոսներից ազատեն, որպեսզի արտակարգ իրավիճակի պայմաններում երկիրը, տնտեսությունը կարողանան շնչել»,-ասաց նա:

Բագրատյանը նաեւ պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարությանը, թե ինքը ադրենալինի կարիք է զգում. «Այս իմաստով ուզում եմ ուղիղ պատասխանել պարոն Դանիելյանին, որն ասաց, թե իբրեւ թե ես ադրենալինի կարիք եմ զգում: Այդպիսի բան չկա, ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ոչ երբեք իր նկատմամբ: Ես չգիտեմ, թե նա ում նկատմամբ է զգում, ինչ կողմնորոշում ունի, բայց ես կոնկրետ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ: Կոռեկտ արտահայտվենք մեր գործընկերների հասցեին եւ առանց անուններ տալու»: