Մեր ավիաընկերությունների «սեւ ցուցակում» հայտնվելը բացասական են գնահատում։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ Միքայել Մելքումյանը։

«Ես հետեւում էի վարչապետի նախկին խորհրդականիեւ այլ մասնագետների խոսքին։ Անցած լիագումար նիստի հայտարարությունների ժամին հանդես եմ եկել ավիացիայի հետ կապված հատուկ հայտարարությամբ, որովհետեւ ինձ զանգահարել էին Ղազախստանից օդաչու հայեր եւ Ռուսաստանի տարբեր մարզերից օդաչուներ եւ կոչով դիմել էին, որ Կառավարությունը պետք է երկխոսություն սկսի օդաչուների հետ։ Ցավոք, ես չեմ տեսնում այդ երկխոսությունը»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ այդ խնդիրները եկել են դինամիկայով եւ չեն առաջացել մեկ կամ երկու օրում. «2 տարին բավարար շրջան էր, որպեսզի այստեղ արմատական շտկումներ անեին, որ գոնե չթողեին, որ հայտնվեինք կոլապսային վիճակում։ Շատ վատ է, որ պատասխանատվության ռեժիմը չի գործում»։