Ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը սարսափելի եւ աններելի է, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այն ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ում, սարսափելի եւ աններելի է։ Մենք հետեւել ենք կատարվածին էկրաններին։ Իհարկե, բողոքը պետք է անցնի օրինական ձեւով եւ պատշաճ կերպով»,- ասել է Ջոնսոնը՝ ի պատասխան ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի մահը մեկնաբանելու ընդդիմության առաջնորդ Կիրա Սթարմերի խնդրանքին։

Շոտլանդական ազգայնականների ղեկավար Իան Բլեքֆորդը հարցրել է վարչապետին այն մասին, թե ինչ է նա ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված Ֆլոյդի մահվան հետ։

«Կարո՞ղ եք արդյոք ասել, որ սեւամորթների կյանքերը կարեւոր են»,- հարցրել է Բլեքֆորդը։

«Իհարկե, սեւամորթների կյանքերը նշանակություն ունեն։ Կա միայն մեկ հստակեցում՝ բողոքները պետք է խաղաղ լինեն»,- պատասխանել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մասին, ով սպանվել էր ոստիկանի կողմից։ Ոստիկանը ձերբակալվել է եւ Մինեապոլիսում կկանգնի դատարանի առջեւ։ Միջադեպին ներկա մյուս երեք ոստիկանները հեռացվել էին աշխատանքից։ Տեսախցիկը նկարահանել էր այն պահը, երբ սպան չոքել էր Ֆլոյդի վրա եւ խեխդել նրան ծնկով։ Ֆլոյդի սպանությունը բողոքի ցույցեր եւ զանգվածային անկարգություններ է առաջացրել ամբողջ երկրով մեկ տարբեր քաղաքներում։