Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։32-ին, մարվել՝ 14։33-ին։ Այրվել է տան տանիք (մոտ 170 քմ)։