Այս տարվա 4 ամիսների ընթացքում ՀԴՄ-ներով արտացոլված շրջանառությունը նախորդ տարվա 4 ամիսների համեմատության 20 տոկոսով նվազել է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը՝ հավելելով, որ դա բնական է, որի որ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսության որոշ ոլորտներ ժամանակվորապես փակվել են, որոշները տնտեսական դժվարություններ են ունեցել:

Նա նկատեց, որ հունվար-փետրվար ամիսների ցուցանիշով ՀԴՄ-ներով շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճ ուներ, բայց 4 ամսվա կտրվածով արդեն նվազել է:

«Աշխատողներին աշխատանքից ազատելու առումով այդքան էլ վատ պատկեր չունենք։ 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12.000 աշխատող է ազատվել աշխատանքից, այսինքն աշխատատեղերի քանակն այդքանով պակասել է:  Շատ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել»,–ասաց նա։