Հայաստանի Զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է: Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարի խոստովանությամբ՝ բանակում, այնուամենայնիվ, կան կորոնավիրուսով վարակվածներ: «Նրանք հսկողության տակ են: Վիրուսը հիմնականում հաստատվում է նրանց մոտ, ովքեր նախկինում արդեն մեկուսացել են: Նրանք են, ովքեր զորամասերից հեռանալու եւ վերադառնալու հնարավորություն ունեն: Այսինքն՝ խոսքը ժամկետային զինվորների մասին է, այլ ոչ թե կուրսանտների»,- պարզաբանեց Բալայանը:

Նրա խոսքով՝ վարակման դեպքերը գրանցվում են գերազանցապես պայմանագրային զինծառայողների եւ սպաների շրջանում: Դրա հետ մեկտեղ, Բալայանը շեշտեց, որ բանակում դեղերի եւ հոսպիտալներում մահճակալների պակաս չկա:

Փոխնախարարը հավաստիացրեց նաեւ, որ Զինված ուժերի ղեկավարությունը ակնդետ հետեւում է զորամասերում անվտանգության միջոցառումների պահպանմանը:

Նա շնորհակալություն հայտնեց ծնողներին, որ նրանք ըմբռնումով են վերաբերվում ժամկետային զինվորների արձակուրդների հետ կապված սահմանափակումներին: