Հունաստանում մինչեւ հուլիսի 9-ը երկարաձգել են եկեղեցիներում եւ երկրպագության այլ վայրերում սահմանփակումները, թեեւ՝ որոշ մեղմացումներով։ Եկեղեցիներում թույլատրված է մտնել ավելի շատ հավատացյալների, հիվանդության ախտանիշներով մարդկանց արգելված է թողնել նման հաստատություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առողջապահության նախարար Վասիլիսա Կիկիլիասայի եւ կրթության ու կրոնի հարցերով նախարար Նիկ Կերամեոսի նոր համատեղ որոշումը հրապարակվել է կառավարական թերթում։ գործող սահամանփակումների ժամկետը լրացել է հունիսի 6-ին։

Նախարարական որոշման համաձայն, հավատացյալների առավելագույն քանակը եկեղեցիներում կհասնի մինչեւ 100 մարդու՝ այժմյան 50-ի փոխարեն, կսահմանվի 5 ք/մ-ի վրա մեկ մարդու սահմանափակում՝ այժմյան 10 ք/մ-ի փոխարեն։

Կրոնական հաստատությունների մուտքի մոտ անպայման պետք է ախտահանիչներ լինեն։

Սահմանվել են կանոններ երկրպագության վայրեր այցելելու համար, որտեղ այցելուներին թույլ չեն տալիս կոշիկ հագնել: Մասնավորապես, նրանց կոշիկները պետք է դրվեն ամուր փակվող պայուսակի մեջ: Եթե ավանդույթը ենթադրում է աղոթքի գորգի օգտագործում, խորհուրդ է տրվում, որ հավատացյալները բերեն իրենց սեփական գորգը:

Եթե որեւէ մեկը հիվանդության ախտանիշներ ունի, ապա նրան պետք է հեռացնեն երկրպագության վայրից՝ իրավաբանորեն պատասխանատու կրոնական ծառայողի ուղեկցությամբ՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Եթե անհնար է նրան անմիջապես հեռացնել, ապա նա պետք է ժամանակավորապես մեկուսացվի՝ թույլ չտալով շփում այլ մարդկանց հետ: Դրա համար անհրաժեշտ է տրամադրել հատուկ տարածք՝ օդափոխությամբ, դիմակներով, անձեռոցիկներով, աղբը գցելու համար պլաստիկ տոպրակներով եւ ձեռքերի ախտահանման միջոցներով»,- ասվում է որոշման մեջ:

Նույն պահանջները վերաբերում են նաեւ վանքերին։