Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ երկիրը կարող էր ավելի լավ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ երկիրը կարող էր ավելի լավ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է AFP-ը:

Շվեդիայի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել սոցիալական հեռավորություն պահպանել, սակայն չեն փակել դպրոցները, բարերն ու ռեստորանները: Միայն արգելվել են մինչեւ 50 մարդու մասնակցությամբ հավաքները:

10,2 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է մահվան 4468 դեպք, ինչը շատ է՝ համեմատած հարեւան հյուսիսային երկրների հետ:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Դանիայում գրանցվել է մահվան 580 դեպք, Ֆինլանդիայում՝ 320, Նորվեգիայում՝ 237:

Շվեդիայի իշխանությունները քննադատության են արժանացել ծերերին եւ ծերանոցների բնակիչներին պաշտպանելու անկարողության համար: