Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է. կրոնովիրոսով պայմանավորված իրավիճակը զինված ուժերի մարտունակության եւ մարտական պատրաստության վրա չի ազդել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա հավելեց, որ Զինված ուժերի պատրաստության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են:

«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատներին, ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք մտցվել են արձակումների եւ արձակուրդների հետ կապված:

Բանակում վարակակիրների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից են, այսինքն նրանք, որոնք հնարավորություն ունեն ելումուտ անելու զորամասեր: Մի քանիդ եպքեր եղել են նաեւ ժոմկետայինների շրջանում, սակայն դրանք բուժվել են: Վերահսկելի իրավիճակ է, որեւէ անհանգստանալու կարիք չկա»,-ընդգծեց փոխնախարարը: