Մեծ Բրիտանիան մտադիր է հունիսի 8-ից սկսած կարանտինային միջոցառումներ սահմանել գրեթե բոլոր միջազգային ճանապարհորդների համար, քանի որ դա կենսականորեն կարեւոր նշանակություն ունի COVID-19-ով հիվանդացության մակարդակի նվազումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ այս միջոցառումները կենսականորեն կարեւոր նշանակություն ունեն, որ երկիրը չբախվի հիվանդություններին: Ջոնսոնը նաեւ ասել է, որ կառավարությունը քննարկում է ավիացիոն հատվածի աջակցության բոլոր հնարավոր միջոցները, որը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առանձնապես տուժել է:

Նա նաեւ հայտնել է, որ այս ամսվա վերջին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքերը պետք է հասանելի լինեն 24 ժամվա ընթացքում:

Գիտնականները պնդում են, որ թեստավորելու եւ հետեւելու պետական համակարգը, որը, Ջոնսոնի խոսքով, արդեն հանգեցրել է նրան, որ հազարավոր մարդիկ հետեւում են մեկուսացման ցուցումներին, ավելի արդյունավետ կլինի, եթե մարդիկ թեստերի արդյունքները ստանան 24 ժամվա ընթացքում:

Ներկայումս թեստերի արդյունքների 90 տոկոսը հասանելի է 48 ժամվա ընթացքում, հավելել է նա: