Գերմանիան բանակցություններ է վարում Անկարայի հետ՝ Թուրքիա ուղեւորությունների սահմանափակումների վերանայման մասին, սակայն սպասվում է Եվրամիության խորհուրդներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ: Այդ հարցը մեր ԱԳ նախարարը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում, սակայն չեմ կարող ասել, թե երբ որոշում կընդունվի»,-ասել է նա: