Հռոմում  «Նարնջագույն բաճկոններ» (Gilet Arancioni) պոպուլիստական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կառավարության գործողությունների դեմ, հաղորդում է CNBC-ը:

Շարժման առաջնորդն է նախկին գեներալ Անտոնիո Պապալարդոն:

Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Հռոմում՝ վանկարկելով «ազատություն»:

«Պանդեմիա գոյություն չուն, դա բարբաջանք է»,-ասել է շարժման առաջնորդը:

Նման ցույցեր են անցկացվել նաեւ Միլանում:

«Այժմ վարակաբաններն ասում են, որ այդ կորոնավիրուսն անհեթեթություն է»,-հայտարարել է Պապալարդոն: