Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է արգելել չինական ուղեւորափոխադրողներին  հունիսի կեսից սկսած չվերթներ իրականացնել դեպի Միացյալ Նահանգներ՝ այդպիսով փորձելով ստիպել Պեկինին թույլ տալ ԱՄՆ-ի փոխադրողներին վերսկսել թռիչքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների երեք ներկայացուցիչներին:

Այս որոշումը կհրապարակվի չորեքշաբթի օրը: Միացյալ Նահանգներում կարծում են, որ Պեկինը չի կատարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ գործող թռիչքի մասին համաձայնագիրը: Երկու երկրների միջեւ հարաբերությունները վատթարացել են նաեւ վերջին ամիսներին կորոնավիրուսի համավարակի շուրջ լարվածության սրման պայմաններում:

Սպիտակ տունը եւ տրանսպորտի վարչությունը հրաժարվել են մեկնաբանություններից

Թրամփի վարչակազմը մայիսի 22-ին Չինաստանի կառավարությանը մեղադրել էր նրանում, որ այն ԱՄՆ ավիաընկերություններին թույլ չի տալիս վերսկսեն չվերթները դեպի Չինաստան:

Ակնկալվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու հունիսի 16-ից, սակայն ամսաթիվը կարող է փոփոխվել, հայտնել են աղբյուրները: