Հայաստանում առաջարկում են արտոնություններ տրամադրել մեկուսացած այն քաղաքացիներին, ովքեր իրենք են իրենց աշխատանքով ապահովել, կամ վարձու աշխատող են, կամ մեկուսացվել են, կամ ինքնամեկուսացվել՝ պարետատան որոշմամբ։

Այս մասին Ազգային ժողովի նիստում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հունիսի 3-ին հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Պատգամավորը նաեւ նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր աշխատել են հեռավար, գտնվել են հարկադիր արձակուրդում, եւ ում աշխատավարձը վճարվել է, ինչպես նաեւ նրանք, ով խախտել է ինքնամեկուսացման եւ մեկուսացման պայմանները, չեն կարողանա օգտվել տվյալ արտոնություններից։ Խորհրդարանականը նշել է, որ այս նախաձեռնության շահառու կարող է դառնալ մոտ 20 մարդ։