Kia ընկերությունը ներկայացրել է թարմացված Picanto-ն՝ եվրոպական շուկայի համար Հարավային Կորեայում կոմպակտ հեչբեքի դեբյուտից կես ամիս անց: Եվրոպացիների համար տարբերակը ստացել է մի փոքր փոխված արտաքին, ռոբոտացված նոր տուփ, իսկ շարժիչի միջակայքը վերանայվել է, հայտնում է Motor-ը:

Դիզայնի փոփոխությունները նման են նրանց, որոնք տեղի են ունեցել հեչբեքի հետ տնային շուկայի համար: Նախառեսթայլինգային մոդելից Picanto-ն տարբերվում է առջեւի բամպերի ձեւով, ռադիատորի ցանցով եւ առջեւի օպտիկայով, այդ թվում՝ լուսադիոդային ցերեկային լույսերը՝ ներկառուցված չորս տարրերով: Բացի այդ, հասանելի են դարձել նոր դիզայնով 16 դյույմանոց անիվները:

Եվրոպայի համար Picanto-ն զրկվել է 1,2 լիտրանոց ծավալով, 84 ձիաուժ հզորությամբ քառագլան «մթնոլորտից», սակայն պահպանել է երկու եռագլան շարժիչները։ Ի տարբերություն հարավկորեական տարբերակի՝ եվրոպական Picanto-ն հասանելի է ինչպես փոխանցման մեխանիկական տուփով, այնպես էլ «ռոբոտով»։ Նման տուփ արդեն տեղադրված է Hyundai i10-ում։