Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը համալրել է ապրանքների ցուցակը, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ԵԱՏՄ են ներկրվում առանց մաքսատուրքի: Մասնավորապես, այդ ցուցակում են հայտնվել օրթոֆոսֆորական թթուն, ջրածնի պերօքիսդը, պոլիմերային թաղանթը եւ այլն:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում: Բացի այդ, խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ տարածքից մի շարք տեքստիլ նյութերի, բամբակի, լեյկոպլաստիրի եւ այլ արտադրանքի արտահանման արգելքին: Այդ առումով վերջնական որոշումը կընդունի ԵՏՀ Կոլեգիան: