Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը: