1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 2-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմը  տեղանքի բարդ պայմաններում գործել է վարժ, դրսեւորել մասնագիտական բարձր պատրաստություն, եւ գերազանց  կատարել առաջադրանքը:

Պարբերական բնույթ կրող գործնական պարապմունքները հնարավորություն են ընձեռում տանկիստներին կատարելագործելու մասնագիտական հմտությունները, լիարժեք տիրապետել մարտական մեքենայի մարտավարական եւ տեխնիկական բնութագրերին: