ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ ՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ տեսակցությունների սահմանափակումներն անհասկանալի սկզբունք ունեն, քանի որ եթե լինում են սահմանափակումներ, ապա այն պետք է լինի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ. «Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինն Առաջին ատյանի դատարանն է, սակայն դատարանի՝ նման որոշում չկա։ Քննիչի 2.5 տարի առաջվա կայացրած որոշմամբ կան այսպիսի սահմանափակումներ»։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։