Ֆրանսիան Ռուսաստանում չի տեսնում այն փոփոխությունները, որոնք կերաշխավորեին Մոսկվայի վերադարձը «Մեծ յոթնյակ», հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանը որոշակի պատճառներով հեռացվել է G7-ից: Մենք չենք կարծում, որ այսօր այդ իրավիճակը փոխվել է: Սակայն մենք պետք է Ռուսաստանի հետ երկխոսելու միջոցներ գտնենք»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ, նույն օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի գագաթաժողովին մասնակցելու իր հրավերը հիմնված է ողջամտության վրա, քանի որ շատ ավելի հեշտ կլիներ լուծել տարբեր հարցեր, եթե Մոսկվան ներկայացված լիներ աշխարհի առաջատար տնտեսությունների հանդիպմանը: