Իսպանիայում վերջին երեք օրերին COVID-19-ից գրանցվել է մեկ մահ։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի հայտնել է վերջին օրերին մեկ մահվան եւ 291 վարակման նոր դեպքերի մասին, հայտնում է AP-ը։

Շտապօգնության ծառայության ղեկավար Ֆերնանդո Սիմոնը հայտնում է, որ լայնամասշտաբ թեսթավորումը կորոնավիրուսի անախտանիշ ավելի շատ դեպքեր է հայտնաբերում, քան նախկինում էր։ Նրա խոսքերով՝ միտումն անկում է ապրում։

Միաժամանակ, իտալական շրջանների մեծ մասում կամ ընդհանրապես չի գրանցվել կամ 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի միայն մի քանի հաստատված դեպք։

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Իտալիայում վերջին 24 ժամում գրացվել է 321 դեպք։ Նոր դեպքերի 2/3-ը եղել է Լոմբարդիայում, որտեղ փետրվարին բռնկվել էր Իտալիայում կորոնավիրուսի համաճարակը։ Երկրում մահացածների թիվը նույն ժամանակահատվածում աճել է 71-ով։