Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայնվի հեռանալ, դա արդեն իր որոշելիքը չի։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեսյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Խնդիրն ավելի բարդ է, թե ինչ եք անելու իր գնալուց հետո։ Դա է պետք քննարկել ու դրա համար պետք է հարթակ, մասնակիցներ, հանրության համաձայնությունն ու ժամանակը՝ մինչև նոր ընտրությունները։

Երբ դա պարզենք, Նիկոլը կգնա։ Մոռացեք իր մասին, ավելի կարևոր ու իրոք բարդ այդ խնդիրն է պետք լուծել, իսկ մինչև այդ թող ինքը մի քիչ էլ խաղա պետության հետ՝ մեր հաշվին»։